Արաբկիրում քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո արցախցի Արթուր Օսիպյանը ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով :
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ արդեն ՆԳՆ-ից ստացել են Արթուր Օսիպյանին վերաբերյալ նյութերը: Ենթադրվում է՝ վարույթ կնախաձեռնվի։
Արցախցի տղամարդը Հայաստանի վարչապետին մեղադրեց «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Փաշինյանն էլ բորբոքվեց, ասելով՝ «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։
Օսիպյանի ձերբակալման լուրը և նրա գտնվելու վայրը առաջինը հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը։
Ըստ նրա՝ Օսիպյանի անձնական ֆեյսբուքյան էջը, որտեղ վերջինս ակտիվ քննադատում է Փաշինյանին, հեռացվել է համացանցից։