Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու հացահատիկով բեռնված ևս 14 վագոն, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Հայաստան ուղարկվող բեռի քաշը կազմում է 977 տոննա և մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 26,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։
Անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն: