Տնտեսական մեծ խոստումներ՝ առանց հստակեցումների. «Ուժեղ Հայաստանը» Շենգավիթում էր

«Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր։ Նրանք շրջում էին բակերում, զրուցում քաղաքացիների հետ:

«Գործարանները պետք է բացվեն նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով: Հայաստանը պետք է աշխարհին հայտնի լինի ոչ միայն կոնյակով, ծիրանով այլ հայ մտքի ուրիշ գործով», - օրվա ավարտին հանրահավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան»-ը մանրամասն նախընտրական ծրագիր մինչ այս պահը չի հրապարակել։ Նրանք մի շարք դրույթներ են հրապարակում՝ 300 հազար աշխատատեղերից սկսած մինչև ծայրահեղ աղքատության վերացում: Թե ինչպես են այս խոստումներն իրագործելու, չեն հստակեցնում: