Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ գրավի հնարավորությամբ

Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրիյ Երմակի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 60-օրյա կալանքը՝ մոտ 3.3 միլիոն դոլար գրավի հնարավորությամբ։

Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։

Երմակը կասկածվում է փողերի լվացման գործով․ ըստ քննության՝ խոսքը Կիևի մերձակայքում էլիտար շինարարության ընթացքում հանցավոր ճանապարհով ստացված 460 միլիոն գրիվնայի օրինականացման մասին է։