10 երկիր անցավ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ, Վրաստանը դուրս մնաց պայքարից

Եվրատեսիլ 2026, առաջին կիսաեզրափակիչ, 12-ը մայիսի

Նախօրեին կայացել է 70-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ 15 երկրից 10-ն անցել է եզրափակիչ փուլ։

Եզրափակչի ուղեգիր ստացան Մոլդովան, Շվեդիան, Խորվաթիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Բելգիան, Լիտվան, Լեհաստանը և Սերբիան, մինչդեռ հարևան Վրաստանը, Պորտուգալիան, Մոնտենեգրոն, Էստոնիան և Սան Մարինոն դուրս մնացին պայքարից։

Հայաստանի պատվիրակ Սիմոնը ելույթ կունենա վաղը՝ երկրորդ կիսաեզրափակիչում՝ վեցերորդ համարի ներքո։

Այս տարի միջազգային երաժշտական երգի մրցույթին 35 պետություն է մասնակցում, ինչը պակաս է նախորդ տարիների մասնակիցների թվից։ Իսլանդիան, Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները և Սլովենիան հրաժարվել են մասնակցել մրցույթին՝ Իսրայելի մասնակցության պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եվրատեսիլ» 2025. կազմակերպիչները մտադիր են քվեարկության դնել Իսրայելի մասնակցության հարցը