Նեթանյահուն ցանկանում է աստիճանաբար դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունը Իսրայելին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հույս ունի առաջիկա տասնամյակում աստիճանաբար դադարեցնել ամերիկյան ռազմական աջակցությունը Իսրայելին, քանի որ փորձում են ամրապնդել հարաբերությունները ծոցի պետությունների հետ։

«Ուզում եմ ամերիկյան ֆինանսական աջակցությունը, մեր ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը, հասցնել զրոյի», - CBS-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Նեթանյահուն։

Նա մանրամասնել է, որ ԱՄՆ-ն տարեկան շուրջ 3.8 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Իսրայելին։ Վաշինգտոնը համաձայնել է 2018-2028 տասնամյակի համար ընդհանուր 38 մլրդ դոլար արժողությամբ ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին։

Այնուամենայնիվ, Նեթանյահուն ընդգծել է, որ «ճիշտ ժամանակն է» վերանայելու ԱՄՆ-Իսրայել ֆինանսական համագործակցությունը։

Հարցազրույցի ընթացքում Նեթանյահուն չի խոսել Իրանի դեմ Իսրայելի ռազմական ծրագրերի կամ դրանց ժամկետների մասին, սակայն անդրադարձել է Իրանում իշխանափոխության հնարավոր հետևանքներին։

Հարցին՝ հնարավո՞ր է տապալել Իրանի ռեժիմը, Իսրայելի ղեկավարը պատասխանել է․ «Հնարավո՞ր է, այո։ Երաշխավորվա՞ծ է, ոչ»։