ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են սկսվել հաջորդ շաբաթ Իսլամաբադում. WSJ

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են սկսվել հաջորդ շաբաթ Իսլամաբադում, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրի:

Ըստ հրապարակման՝ Իրանն ու ԱՄՆ-ը միջնորդների հետ աշխատում են 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր մշակելու ուղղությամբ, որը կսահմանի պատերազմը դադարեցնելու մեկամսյա բանակցությունների շրջանակը:

Մայիսի 7-ին Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր լուրը, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու նշաններ կան: Նախարարությունը, սակայն, հայտարարել էր, որ այս փուլում լրացուցիչ տեղեկություններ չի բացահայտի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պակիստանի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության նշանները