Հայ կամավորն ուկրաինացի փախստականների համար հումանիտար կենտրոն է բացել

Հայ կամավորն Ազատ Ազատյանը ուկրաինացի փախստականների համար Զապորոժիեյում և տարբեր մարզերում երկու տասնյակ հումանիտար կենտրոններ է բացել: Նա սեփական փորձից գիտի տեղահանված անձանց խնդիրների մասին։ Մանկության տարիներին Ազատը ծնողների հետ Հայաստանի շրջափակման պատճառով Երևանից Ուկրաինա է մեկնել։

Ազատը և իր թիմը բացի նախկին գերիներին և տեղահանված անձանց օգնելուց նաև Զապորոժիեում դպրոց են բացել՝ օկուպացված Բերդյանսկի երեխաների համար:

Մանրամասները՝ տեսանյութում