ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների. FT

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ ԵՄ-ն ունի Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու «ներուժ», և որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցում է դաշինքին այդ հարցում։

«Ես բանակցություններ եմ վարում ԵՄ 27 երկրների ղեկավարների հետ՝ որոշելու մեր աշխատանքը կազմակերպելու լավագույն եղանակը և հասկանալու, թե ինչ պետք է քննարկենք Ռուսաստանի հետ, երբ ժամանակը գա», - նշել է Կոշտան։

Եվրոպական խորհրդի նախագահը հավելել է, որ անցյալ ամիս Կիպրոսում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Զելենսկին «կոչ է արել մեզ պատրաստ լինել դրական ներդրում ունենալ բանակցություններում»։

Reuters-ի փոխանցմամբ՝ Financial Times-ի այս հարապարակումից հետո Կրլեմը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է բանակցել «բոլորի» հետ, այդ թվում՝ եվրոպացիների:

«Պուտինը պատրաստ է բանակցել բոլորի հետ։ Նա բազմիցս հայտարարել է այդ մասին», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Reuters-ի կողմից FT-ի հոդվածի վերաբերյալ հարցին պատասխանելով։