Իրանը հերքում է իր առնչությունը Հորմուզում հարավկորեական նավին հասցված վնասին

Նավեր Հորմուզի նեղուցում, արխիվ

Իրանը հերքել է, թե իր զինված ուժերն առնչություն ունեն Հորմուզի նեղուցում հարավկորեական նավին հասցված վնասին:

Սեուլում Իրանի դեսպանատան հայտարարությունում նաև ասվում է, որ ջրային այս ճանապարհով անվտանգ անցումը պահանջում է Իրանի կանոնակարգերի խիստ պահպանում։

Երկուշաբթի Պանամայի դրոշի ներքո նավարկող հարավկորեական HMM նավի վրա պայթյուն էր տեղի ունեցել, ապա հրդեհ բռնկվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպի համար մեղադրել է Իրանին:

Մինչդեռ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հրդեհի պատճառը կհաստատվի միայն, երբ նավը քարշակվի նավահանգիստ և ստուգվի։