Թեհրանը խոստանում է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստանում է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով՝ «եթե դրանք հետևեն Թեհրանի կողմի սահմանված ընթացակարգերին»։

X-ում հրապարակված հայտարարության մեջ կորպուսը նշել է․ «Ագրեսորի կողմից գեներացվող սպառնալիքների բացակայության և Իրանի կողմից մշակված նոր ընթացակարգերի գործողության պայմաններում, անվտանգ և կայուն անցումը Հորմուզի նեղուցով երաշխավորված կլինի»։

Իրանի կողմից կիրառվող կանոնները ուժի մեջ են մտել նախօրեին։ Դրանց համաձայն՝ Հորմուզի նեղուցը հատել ցանկացող նավերը պետք է համապատասխանեցնեն իրենց գործողությունները նոր ներդրված համակարգի պահանջներին և նախապես թույլտվություն ստանան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ․ «Եթե Իրանը չհամաձայնի, ռմբակոծությունները կշարունակվեն»Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ ցանկանում է «համապարփակ համաձայնագիր»