11 զոհ Թեհրանում բռնկված հրդեհի հետևանքով

Թեհրանի մերձակայքում գտնվող առևտրի կենտրոններից մեկում երեկ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 41-ը վիրավորվել են։

Այս մասին հաղորդում են իրանական աղբյուրները՝ վկայակոչելով Թեհրանի արվարձան Շահրիար բնակավայրի ղեկավարին։

Իրանցի պաշտոնյայի խոսքով` կրակի արագ տարածմանը նպաստել է այն հանգամանքը, որ ավելի քան 250 խանութ և 50 գրասենյակ ընդգրկող առևտրի կենտրոնի ճակատային հատվածը կառուցված էր ոչ հրակայուն նյութերից։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրդեհի ծագման պատճառները դեռևս հետաքննվում են։