22 նոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են

Արխիվային լուսանկար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարեց՝ կառավարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի գնած 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Հայաստանում են:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Հայկ Էվոյանը նիստի ընթացքում ասաց. «հույս ունեմ, որ այս նոր 22 տրոլեյբուսները մինչև այս ամսվա վերջ կկարողանանք շահագործել»:

Թե մյուս 23 տրոլեյբուսները երբ կհասնեն Հայաստան, հստակ ժամկետ չհնչեց:

«Այս տրոլեյբուսների գծեր մուտք գործելու ժամանակ այլևս որևէ հին տրոլեյբուս չպետք է ունենանք», - ասաց Ավինյանը: