Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի, հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը:
«Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը: Դուք կարող եք ապավինել մեզ միասին անցնելու այս ուղին ու միասին ոտնակոխելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին: Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի, նաև փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով և Կենտրոնական Ասիա», - ասաց Կոշտան:
Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարեց՝ միշտ էլ հատուկ կապ է եղել Հայաստանի և Եվրոպայի միջև:
«Այն հնարավորությունները, որոնք մեր առջևում են, դրանք ևս մեզ միավորում են, իսկապես Հայաստանը և Եվրոպական միությունը առավել մոտ են, քան երբևէ եղել են», - ասաց Լայենը:
Հայաստանի Վարչապետն Նիկոլ Փաշինյանն էլ հանդիպման մենկնարկին նշեց. «Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ու Եվրոպական միությունն անցկացնում են երկկողմ գագաթնաժողով: Այս նախադասությունն իր մեջ շատ մեծ իմաստ է պարունակում: Երբ այսօրվա գագաթնաժողովն անվանում ենք առաջին, դա նշանակում է, որ ենթադրում է երկրորդ, երրորդ և հետագա գագաթնաժողովների անցկացումը»:
Փաշինյանն ընդգծեց՝ «մեր հարաբերություններոմ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որը առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթնաժողովների մակարդակում»:
Ավելի վաղ տեղի էր ունեցել Փաշինյան-Կոշտա-Լայեն առանձնազրույցը:
Երևանում այսօր մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը: