Չինաստանի Հունան նահանգում հրավառության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 21 մարդ և վիրավորել՝ 61-ը, հայտնում է Reuters-ը:
Չինական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահ Սի Ծինփինը կոչ է արել անցկացնել մանրակրկիտ հետաքննություն։
Գործարանի տարածքում գտնվող սև փոշու պահեստավորման երկու պահեստները ներկայացնում էին բարձր վտանգ, նշվում է հաղորդագրությունում։ Իշխանությունները տարհանել են բնակիչներին վտանգավոր գոտիներից, ստեղծել են 1 կմ փրկարարական գոտի և 3 կմ վերահսկման գոտի։
Ընկերության պատասխանատու անձը ձերբակալվել է, և պատահարի պատճառը հետաքննվում է, հայտնում է պետական China Daily-ն։