Մարզահամերգային համալիրում ավարտվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բրիտանացի վարչապետը այցելեց Հայաստան: Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չէր ժամանել գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարի վերևում: Ներքևում՝ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները:

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 24 տարվա ընթացքում:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն անցկացվեց Երևանի Մարզահամերգային համալիրում: Առաջին անգամ այս ձևաչափով հավաքին որպես հյուր մասնակցում էր Կանադայի վարչապետը:

Գագաթնաժողովին զուգահեռ ընդդիմությունն ակցիա էր իրականացնում: Նրանց գնահատմամբ՝ Հայաստանում մոտ 5 տասնյակ քաղաքացի հետապնդվում է իշխանությանը քննադատելու համար:

Մարզահամերգային համալիրում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ համալիրի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում: Նրանք պահանջում էին ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող 19 հայ գերիներին, փրկել Արցախի հայկական ժառանգությունը, ապահովել Արցախ վերադարձի իրենց իրավունքը: