Իրանը Հորմուզի նեղուցում հրթիռակոծել է ամերիկյան ռազմանավ

Your browser doesn’t support HTML5

Իրանական զինուժը Հորմուզի նեղուցում հրթիռակոծել է ամերիկյան ռազմանավ, որն անտեսել է նեղուցին չմոտենալու զգուշացումները, հայտնում է իրանական Fars-ը: Ըստ գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել իրանական Ջասկ կղզու մոտ. ամերիկյան ռազմանավին երկու հրթիռ է դիպել: Ամերիկյան կողմը դեռ չի հաստատել լուրը։