Նոր հրդեհ Տուապսեում

Ռուսաստան.Սև ծովի Տուապսե նավահանգստի նավթավերամշակման գործարանը հրդեհից հետո

Ուկրաինական ԱԹՍ-ները անցած երկրորդ շաբաթվա մեջ չորրորդ անգամ են հարձակվել Տուապսեի վրա։ Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբը հայտնել է, որ ծովային հրդեհ է բռնկվել։ Շտաբի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, սակայն, հրդեհը մարելու համար գործի է դրվել 41 միավոր տեխնիկա, հրդեհաշիջմանը մասնակցել է 128 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։

«Դա աներևակայելի դժվար աշխատանք էր։ Ես հասկանում եմ, թե որքան ջանք և աշխատանք է պահանջվել նման լայնածավալ հրդեհը մարելու համար, որը հաճախ վտանգավոր էր կյանքի համար», - գրել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Սա ապրիլի կեսերից ի վեր Տուապսեի նավթային ենթակառուցվածքների չորրորդ թիրախավորումն է։ Նախորդ հարձակումներից հետո Սև ծովում բնապահպանական լուրջ խնդիրներ էին առաջացել։