Բախումներ Ստամբուլում

Մայիսմեկյան շքերթ Ստամբուլում

Ստամբուլում կրկին բախումներ են արձանագրվել մայիսմեկյան բողոքի ցույցի ժամանակ, երբ թուրքական արհմիությունները և ձախակողմյան կազմակերպությունները փողոց են դուրս եկել՝ «ամենուրեք դիմադրություն» կազմակերպելու կոչերով։

Թաքսիմ հրապարակ չհասած, սակայն, իրավիճակը լարվել է, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ապա՝ ջրցան մեքենաներ։

Մայիսի մեկի ավանդական բողոքի ցույցեր են անցկացվում նաև Փարիզում և Վաշինգտոնում, որտեղ, ինչպես սպասվում է, այսօր երեկոյան հարյուրավոր ցուցարարներ երթի դուրս կգան։