«Պետք է տեղի ունենա հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների աուդիտ». ԲՀԿ նախընտրական ծրագիրը պատրաստ է

Your browser doesn’t support HTML5

Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագիրը պատրաստ է, սակայն ընտրություններից մեկ ամիս առաջ էլ անհայտ է, թե ով է Ծառուկյանի վարչապետի թեկնածուն: Գագիկ Ծառուկյանը թեև առաջնորդում է նախընտրական ցուցակը, սակայն հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում: