Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը

Your browser doesn’t support HTML5

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին, որը հայտնի է Կանդազ մականվամբ: Իրավապահ կառույցն այլ մանրամասներ չի հաղորդում: