13 զոհ Կոլումբիայում՝ զինված խմբավորման հարձակումից հետո

Բոգոտա, արխիվ

Կոլումբիայում պայթուցիկ նյութերով հարձակումից զոհվել է 13, վիրավորվել՝ 17 մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կոլումբիական ոստիկանությանը։

Կաուկա շրջանի ղեկավար Օկտավիո Գուզմանի փոխանցմամբ՝ շրջանում նախօրեին մի քանի քրեական հանցագործություն է իրականացվել։ Այս հարձակման համար իշխանությունները մեղադրում են FARC ապստամբ զինված խմբավորմանը։

Գուզմանը հայտարարել է, որ շրջանն այլևս չի կարող «այս բարբարոսությանն ինքնուրույն դիմագրավել»՝ կառավարությունից պահանջելով ուժգին, հետևողական և արդյունավետ միջոցներ ձեռնարկել։

Պաշտոնավարման ավարտին մոտեցող նախագահ Գուստավո Պետրոն, որն նախկին ապստամբ է, զինված խմբերի հարցում «լիարժեք խաղաղության» քաղաքականություն էր որդեգրել։ Բանակցություններ են ընթացել, ժամանակ առ ժամանակ հրադադար է հաստատվել, որը, սակայն, խախտվում է: