Մալիի մայրաքաղաք Բամակոյում և երկրի ներքին շրջանների մի քանի բնակավայրերում կրկին պայթյունների ձայներ են լսվել: Մալիի բանակը հայտնել է, որ տարբեր խմբեր համակարգված հարձակումներ են սկսել:
Մայրաքաղաքի ռազմաբազայի մոտ զինվորներ են տեղակայվել՝ տարածքում ճանապարհները փակելու համար, Reuters-ին ասել է ականատեսը:
Մոտավորապես նույն ժամանակ նմանատիպ անկարգություններ են տեղի ունեցել կենտրոնական Սևարե քաղաքում, ինչպես նաև Մալիի հյուսիսում գտնվող Քիդալ և Գաո քաղաքներում:
«Ամենուր կրակոցներ են լսվում», - ասել է Սևարեի ականատեսը:
Մալին պայքարում է «Ալ Քաիդայի» և «Իսլամական պետության» Արևմտյան Աֆրիկայի ստորաբաժանումների ապստամբությունների դեմ: Բացի այդ, երկիրը բախվում է երկրի հյուսիսում տուարեգների գլխավորած՝ շատ ավելի վաղ մեկնարկած ապստամբության դեմ:
Մալիի բանակի հայտարարության մեջ ասվում է, որ մարտական գործողությունները շարունակվում են, և կոչ է արվում բնակչությանը հանգստություն պահպանել:
Մալիի ռազմական առաջնորդները իշխանության են եկել 2020 և 2021 թվականների պետական հեղաշրջումներից հետո՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը, սակայն զինյալները շարունակում են հաճախակի հարձակումներ գործել բանակի և քաղաքացիական բնակչության վրա: