ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարը հրաժարական է տվել

ԱՄՆ վարչակազմը, Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին, փոխել է երկրի ռազմածովային ուժերի նախարարին։ Պաշտոնից Ջոն Ֆելանի անհապաղ հեռացման մասին ապրիլի 22-ին X -ում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը։

Պաշտպանության նախարաարությունը պաշտոնանկության պատճառները չի նշել։ Ռազմածովային ուժերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆելանի տեղակալ Հունգ Կաոն։

Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ պատճառը Ֆելանի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի միջև լարված հարաբերություններն էին։

Ֆելանը նախարար էր նշանակվել անցած տարվա մարտին։ Նրա աշխատանքային առաջնահերթություններից էին նավաշինության և ծովային արդյունաբերության ամրապնդումը։