Ավելի վաղ սպասվող այցի մասին հաղորդել էր նաև Euronews-ը:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մայիսի հինգին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Բաքու։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report կայքը՝ դիվանագիտական աղբյուրներին վկայակոչելով։
Ավելի վաղ սպասվող այցի մասին հաղորդել էր նաև Euronews-ը՝ նշելով, որ Մելոնին Բաքու է մեկնում Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու և էներգետիկ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։