Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ողջ տարածաշրջանի համար. Կոստանյան

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի անկախության, ինչպես նաև ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքն է, Անթալիայում «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկաման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Փոխարտգործնախարարը նշել է, որ «Վաշինգտոնում տեղի ունեցած 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան»:

«Ինչպես խաղաղության հասնելը պահանջեց քաղաքական խիզախություն և որոշումներ, այնպես էլ այժմ մենք պետք է առաջ շարժվենք նոր, շատ կարևոր քաղաքական որոշումներով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ ստեղծելով մեր երկրների միջև լրացուցիչ փոխկապակցվածության, ինչպես նաև դառնալով կամուրջ և անխոչընդոտ կապ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի միջև», - ասել է Կոստանյանը։

Նա հույս է հայտնել, որ «մոտ ապագայում նաև Հայաստանից դեպի Ադրբեջան կսկսենք որոշ ապրանքների արտահանում»։

«Էներգետիկ անվտանգությունը հնարավոր համագործակցության կարևորագույն բաղադրիչներից է, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային մակարդակով։ Ինչպես ճիշտ նշվեց, խոսքը վերաբերում է նաև TRIPP նախագծին, որը Հայաստանը պատրաստվում է իրականացնել ԱՄՆ գործընկերների հետ», - հավելել է ԱԳ փոխնախարարը։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. ԿոստանյանԱնթալիայի դիվանագիտական ֆորումին 2022-ից հետո առաջին անգամ չի մասնակցի ՀՀ արտգործնախարարը