Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Թուրքիայի իր գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում:
Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովն ու Ֆիդանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Նրանք մտքեր են փոխանակել ռուս-թուրքական երկխոսության արդիական քաղաքական հարցերի շուրջ, քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության հիմնական նպատակները։