Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում հայտարարել է, որ ժամանակն է ԱՄՆ-ի հետ խոսել այն մասին, թե ինչպես է Վաշինգտոնը տեսնում Ռուսաստանի հետ ապագա տնտեսական կապերը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Լավրովը նշել է, որ երկու երկրների միջև, սակայն, դեռևս տարաձայնություններ կան:
Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, որ ՆԱՏՕ-ն «լավագույն վիճակում չէ», բայց Ռուսաստանը չի միջամտի դաշինքի ներքին գործերին։