«Հաճախացել են դեպքերը, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի օդային տարածք են մուտք գործում Բալթյան պետությունների և Ֆինլանդիայի կողմից՝ վնաս հասցնելով խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով դա կարող է վկայել «կամ արևմտյան ՀՕՊ համակարգերի անարդյունավետության, կամ էլ սեփական օդային տարածքը մտածված կերպով ուկրաինացիներին տրամադրելու մասին»։
«Եթե գործ ունենք երկրորդ դեպքի հետ, ապա ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, որի համաձայն պետությունները ռազմական հարձակման դեպքում ինքնապաշտպանության անառարկելի իրավունք ունեն»,-հայտարարել է Շոյգուն։