ԵՄ-ում սահմանային հսկողության նոր կենսաչափական համակարգը հերթեր է ստեղծել Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի օդանավակայաններում, հայտարարել է Օդանավակայանների միջազգային խորհուրդը:
Նոր կարգն ամբողջությամբ սկսել է գործել ապրիլի 10-ից: Ըստ այդմ՝ մ շենգենյան գոտի մուտք գործելիս այժմ երրորդ երկրների քաղաքացիների անձնագրերում դրվող կնիքներին կփոխարինի մուտքի և ելքի թվային գրանցումը։ Համակարգը ֆիքսում է ԵՄ անդամ չհանդիսացող անձանց մուտքի մերժումները: Գրանցվում են նաև կենսաչափական տվյալները՝ դեմքի պատկերն ու մատնահետքերը:
Օդանավակայանների միջազգային խորհուրդը նախազգուշացրել է, որ ամառային զբոսաշրջային սեզոնին իրավիճակը սպառնում է կվերածվի կոլապսի:
Ryanair-ի գլխավոր տնօրեն Մայքլ Օ՛Լիրին համակարգն անվանել է «կատարյալ խայտառակություն»: Նա կոչ է արել հետաձգել նոր համակարգի՝ EES-ի լիարժեք գործարկումը մինչև հոկտեմբեր՝ վկայակոչելով մի շարք օդանավակայաններում մինչև չորս ժամ հասնող հերթերը:
Եվրահանձնաժողովը քննադատության հետ չի համաձայնել, գրում է «Դոլչե վելե»-ն: Ըստ Եվրահանձնաժողովի՝ համակարգն աշխատում է սովորական ռեժիմով:
ԵՄ քաղաքացիները, կացության թույլտվություն ունեցողները և դիվանագետները ազատված են ընթացակարգից: