Իսրայելը դրական է գնահատում Լիբանանի հետ բանակցությունները

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերը դրական է գնահատել Վաշինգտոնում Լիբանանի հետ բանակցություննեը:

«Այսօր մենք պարզեցինք, որ նույն կողմում ենք։ Սա ամենադրական արդյունքն է, որ կարող էինք ունենալ», - ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ երկու երկրները «միավորված են Լիբանանը Իրանի կողմից վերահսկվող ուժից՝ «Հեզբոլա»-ից, ազատելու հարցում»։

Լայթերը նշել է, որ մոտ երկու ժամ տևած քննարկումները կենտրոնացած էին երկարաժամկետ տեսլականի վրա՝ ներառյալ հստակ սահմանների ձևավորում և հարաբերությունների կարգավորում։

«Միակ պատճառը, որ մենք պետք է հատենք միմյանց տարածքները, կլինի գործարար կոստյումներով՝ բիզնես վարելու համար, կամ լողազգեստներով՝ արձակուրդի մեկնելու համար», - ասել է նա։

Նա հավելել է, որ Իրանի ազդեցությունը թուլացել է՝ ստեղծելով նոր հնարավորություն։ «Սա առաջին դեպքն է, երբ մեր երկրները երեք տասնամյակից ավելի ժամանակ անց նստել են բանակցությունների սեղանի շուրջ։ Եկեք օգտագործենք այս պահը», - ասել է նա։

Տարածաշրջանային ազդեցության վերաբերյալ նա նշել է, որ «կենսական է» Լիբանանը տարանջատել Իրանից՝ Թեհրանին բնութագրելով որպես «վնասակար ազդեցություն», և հավելել, որ անվտանգության ոլորտում առաջընթացը կարող է բացել ճանապարհ հարաբերությունների համար, որոնք նման կլինեն Իսրայելի և արաբական երկրների միջև նորմալացման համաձայնագրերին։