ԱՄՀ․ «2026-ին տնտեսական աճը Հայաստանում կազմելու է 5․3 տոկոս»

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ 2026 թվականին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 5․3 տոկոս՝ նախորդ տարվա 7․2-ի դիմաց։ Այս մասին հեղինակավոր ֆինանսական կառույցը տեղեկացրել է համաշխարհային տնտեսության ընթացիկ վիճակին նվիրված World Economic Outlook զեկույցում։

Այսօր հրապարակված զեկույցով ԱՄՀ բարելավել է Հայաստանի տնտեսությանը վերաբերող կանխատեսումը։ Նախորդ տարվերջին հիմնադրամը 2025 թվականի համար Հայաստանում 4,9 տոկոսի տնտեսական աճ էր կանխատեսում։