Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրանի պատերազմի մեջ և չի մասնակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը։
«Մենք չենք աջակցում շրջափակմանը», - ասել է նա՝ հավելելով, որ նեղուցի վերաբացումը կենսական նշանակություն ունի։
«Իմ կարծիքով՝ կենսական է, որ մենք բացենք նեղուցը և այն լիովին բաց լինի, և հենց դրա վրա ենք մենք կենտրոնացրել մեր բոլոր ջանքերը վերջին օրերին, և կշարունակենք դա անել», - ասել է Սթարմերը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը այսօրվանից կարգելափակի մուտքն ու ելքը Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի համար: