Ուկրաինացի զինծառայողները Մերձավոր Արևելքում խոցել են իրանական «Շահեդ»-ներ. Զելենկսի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինծառայողները Մերձավոր Արևելքում խոցել են իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր։

«Մենք մեր ռազմական փորձագետներին ուղարկել ենք Մերձավոր Արևելք, այդ թվում՝ որսորդական անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի մասնագետների։ Մենք որոշ երկրների ցույց տվեցինք, թե ինչպես աշխատել որսորդական սարքերի հետ։ Արդյոք մենք ոչնչացրի՞նք իրանական «Շահեդներ»։ Այո՛, մենք ոչնչացրինք», - X-ում գրել է Զելենսկին։

Մարտի վերջին Զելենսկին այցելել էր Մերձավոր Արևելք՝ ներկայացնելով Ուկրաինայի առաջադեմ անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության տեխնոլոգիաները Պարսից ծոցի արաբական պետություններին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին «պատմական» է որակում Մերձավոր Արևելքի երկրների հետ կնքած համաձայնագրերը