Tasnim. «Իսրայելի նոր հարձակումների դեպքում Իրանը կլքի հրադադարի ռեժիմը»

«Եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Լիբանանին, Իրանը կլքի հրադադարի ռեժիմը», - Թեհրանում գործող Tasnim գործակալության փոխանցմամբ այս մասին հայտարարել են երկրի բարձրագույն իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները։

Մեկ այլ իրանական լրատվամիջոցի՝ Fars գործակալության տեղեկություններով՝ իսլամական հանրապետության ռազմածովային ուժերը Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածներից անմիջապես հետո դադարեցրել են նավթային լցանավերի շարժը Հորմուզի նեղուցով։