Քաթարը զգուշացնում է՝ տարածաշրջանը շատ մոտ է այնպիսի սրացման, որն «այլևս չի կարող վերահսկվել»

Քաթարը զգուշացնում է՝ տարածաշրջանը շատ մոտ է այնպիսի սրացման, որն «այլևս չի կարող վերահսկվել»։

«Մենք դեռ 2023 թվականից զգուշացնում ենք, որ եթե սրացումը չզսպվի, կհասնենք մի իրավիճակի, որը հնարավոր չի լինի վերահսկել, և մենք այժմ շատ մոտ ենք այդ կետին։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում բոլոր կողմերին գտնել լուծում, գտնել ճանապարհ՝ ավարտելու այս պատերազմը, մինչև այն դուրս գա վերահսկողությունից»,- հայտարարել է Քաթարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ-Անսարին։

Թրամփի վերջնագիրը, որով Իրանին առաջարկվում էր համաձայնության գալ կամ բախվել իր էներգետիկ օբյեկտների և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ լայնածավալ հարվածների, կավարտվի այսօր երեկոյան՝ կեսգիշերին։

«Այս պատերազմի շարունակությունն այս ձևով կնշանակի միայն ավելի մեծ կորուստներ տարածաշրջանի ժողովուրդների, միջազգային խաղաղության և անվտանգության, համաշխարհային տնտեսության և էներգետիկ շուկաների համար», - լրագրողներին ասել է ալ-Անսարին մայրաքաղաք Դոհայում։

Քաթարը և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի այլ դաշնակիցները, նրա խոսքով, ենթարկվում են Թեհրանի կողմից շարունակական հարձակումների այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին պատերազմը Իրանի դեմ։
Ծոցի երկրները հայտարարել են, որ իրենք չեն հանդիսանում պատերազմի կողմ և կենտրոնացած են իրենց տարածքի և ինքնիշխանության պաշտպանության վրա։