ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը այսօր ընտրությունների նախաշեմին Հունգարիա է ժամանել՝ աջակցելու վարչապետ Վիկտոր Օրբանին, մեղադրել է Բրյուսելին ընտրությունների արտաքին միջամտության մեջ:
«Ես ուզում էի ուղերձ ուղարկել բոլորին, հատկապես Բրյուսելի բյուրոկրատներին, որոնք ամեն ինչ արել են՝ ճնշելու Հունգարիայի ժողովրդին, քանի որ նրանք չեն սիրում այն ղեկավարին, որը իրականում կանգնել է Հունգարիայի ժողովրդի կողքին», - լրագրողներին ասել է Վենսը Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: