Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի 175 ռուս աշխատակից ՀՀ-ից մեկնել է Ռուսաստան

Իրանի «Բուշեր» ատոմակայանից տարհանված 175 ազգությամբ ռուս աշխատակից Հայաստանից մեկնել է Ռուսաստան, հայտնում է Երևանում ՌԴ դեսպանատունը:

Նշվում է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի սկզբից ի վեր Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել ՌԴ 509 քաղաքացի։

Դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին «Ռոսատոմի» աշխատակիցներիմ տարհանելու հարցում օգնության համար:

«Ռոսատոմն» անցած ամիս հայտարարել էր, որ հարված է հասցվել «Բուշեր» ատոմակայանի գործող էներգաբլոկին անմիջապես հարակից տարածքին։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ավելի վաղ կոչ էր արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

«Բուշեր»-ն Իրանի միակ միջուկային էլեկտրակայանն է։ Այն գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափամերձ շրջանում, սնուցվում է Ռուսաստանի արտադրած ուրանով և վերահսկվում է ԱԷՄԳ-ի կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոսատոմ»-ը հայտնում է՝ «Բուշերի» ԱԷԿ-ում իրավիճակը զարգանում է վատագույն սցենարով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բուշերի ԱԷԿ-ի մոտ հարվածների առնչությամբ Մոսկվան իր մտահոգությունն է փոխանցել Վաշինգտոնին