Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի նախագահի՝ Վլադիմիր Պուտին կողմից հնչեցված մտահոգությունների նկատմամբ, որոնք նա ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հետ հանդիպման ընթացքում, Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
«Կտեսնենք, թե ինչպես են հարաբերությունները զարգանալու գործնականում», - ասել է Լավրովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կարող է քննարկել վերջինիս քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ։
«Կարծում ենք՝ իրավունք ունենք՝ փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ, իսկապես քննարկել նրանց ծրագրերը [Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում]», - ասել է Պեսկովը ռուսական Вести լրատվամիջոցի հետ զրույցում։
Փաշինյանի հետ հանդիպման Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին. «Ռուսաստանում շատ հայեր են ապրում: Մենք համարում ենք ավելի քան 2 միլիոն մարդ: Եվ Հայաստանում շատ քաղաքական ուժեր կան, որ ռուսամետ են: Մենք շատ կուզեինք, որ այդ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում», - ասաց Պուտինը»,- նշել է Պուտինը։
Անդրադառնալով Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների զարգացմանը՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ այս հարցի շուրջ Հայաստանում ընթացող բանավեճը Մոսկվայում հանգիստ են ընկալում, սակայն «ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնարին է»։