Իրանը պնդում է՝ ամերիկյան երկու օդանավ և երկու ուղղաթիռ է կործանել

Կործանված ամերիկյան C-130-ը, 5-ը ապրիլի, 2026

Սպահանի հարավային հատվածում Իրանի զինուժը ամերիկյան երկու C-130 օդանավ և երկու Black Hawk ուղղաթիռ է կործանել։

«Մասնագետների կողմից գետնի վրա իրականացված փորձաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ մեր ուժերի կողմից կործանվել են ԱՄՆ զինուժին պատկանող ռազմական տրանսպորտային երկու C-130 օդանավ և երկու Black Hawk ուղղաթիռ», - ասել է Իրանի զինված ուժերի միասնական շտաբի խոսնակը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակը տեղեկացրել էր միայն մեկ C-130-ի և երկու Black Hawk-ի ոչնչացման մասին։

«Նրանց խոցված օդաչուներին փրկելու թշնամու հուսահատ և ագրեսիվ գործողություններից հետո հարավային Սպահանում թշնամու ագրեսիվ օդանավը թիրախավորվել և կործանվել է», - հայտնել է Մոհամմադ Ղալիբաֆը։

Ամերիկյան կողմից առայժմ չեն արձագանքել Թեհրանի այս պնդումներին։