Դուբայում կաթոլիկ եկեղեցիները չեղարկել են բոլոր պատարագները

Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին՝ Դուբայում կաթոլիկ եկեղեցիները չեղարկել են բոլոր պատարագները Զատկից անմիջապես առաջ։

Նշվում է նաև, որ հավատացյալները պետք է զերծ մնան եկեղեցի այցելելուց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցին հայտնել է, որ Ավագ ուրբաթի պատարագը կհեռարձակվի առցանց՝ YouTube-ով։

Այս որոշումները կապված են անվտանգության իրավիճակի սրմամբ․ Դուբայի Ջեբել Ալի շրջանը մի քանի անգամ ենթարկվել է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հարվածել է Քուվեյթին պատկանող լցանավինԴուբայի օդանավակայանում չվերթները ժամանակավորապես դադարեցվել ենԴուբայի բնակիչները զգուշացվել են հնարավոր հրթիռային սպառնալիքի մասին. AFP