Պուտինն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակը։

Հաղորդվում է, որ առաջնորդները մտահոգություն են հայտնել ռազմական գործողությունների ընդլայնման կապակցությամբ և կարևորել են երկխոսության վերականգնումը՝ կայունություն ապահովելու նպատակով։

Կրեմլի հայտարարության համաձայն՝ Պուտինը և Էրդողանն ընդգծել են, որ անհրաժեշտ է անհապաղ հրադադար և փոխզիջումային խաղաղության համաձայնագրերի մշակում, որոնք հաշվի կառնեն տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական շահերը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ինտենսիվ ռազմական գործողությունները բերում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակում՝ հատկապես էներգետիկայի, առևտրի և լոգիստիկայի ոլորտներում։