Մերձավոր Արևելքը կանգնած է ավելի լայն պատերազմի շեմին. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը կանգնած է ավելի լայն պատերազմի շեմին՝ կոչ անելով ԱՄՆ-ին և Իսրայելին դադարեցնել հակամարտությունը, որը, նրա խոսքով, մեծ մարդկային տառապանք է պատճառում և վտանգում է համաշխարհային տնտեսությունը:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գուտերեշը նշել է, որ ճգնաժամը մտել է երկրորդ ամիս և քաղաքացիական բնակչության տառապանքները, ավերածությունները, տարածաշրջանային ու գլոբալ կայունությանը սպառնացող վտանգները օրեցօր խորանում են։

Նա նաև կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները հարևան երկրների վրա և զգուշացրել, որ Հորմուզի նեղուցի արգելափակումը կհանգեցնի սննդի և էներգակիրների գների աճի՝ առավել ծանր հարված հասցնելով աշխարհի ամենաաղքատ երկրներին։

Նա նշել է, որ շարունակվում են դիվանագիտական ջանքերը խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ և հայտարարել է, որ տարածաշրջան է ուղարկում իր անձնական ներկայացուցիչ Ժան Առնոյին՝ այդ ջանքերին աջակցելու համար: