Մի շարք մահմեդական երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը, Ինդոնեզիան, Պակիստանը, Կատարը, Թուրքիան և Արաբական Միացյալ էմիրությունները խիստ քննադատել են Իսրայելի մահապատժի մասին նոր օրենքը, որը փաստացի կիրառվելու է պաղեստինցիների նկատմամբ։
Իսրայելի խորհրդարանի մեծամասնությունը շաբաթվա սկզբին հավանություն տվեց վիճահարույց օրինագծին, որն առաջարկում է մահապատիժ կիրառել ահաբեկչության համար։ Քննադատները սա խտրական նախագիծ են որակել, քանի որ ակնհայտ է, որ այն վերաբերելու է միայն պաղեստինցիներին։
«Իսրայելի քաղաքացիական իրավունքների ասոցիացիան» հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ դատապարտելով օրինագիծը և որակելով այն որպես կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարման ամենածայրահեղ դրսևորում։