Լիբանանի դեմ Իսրայելի հարձակման զոհերի թիվը հատել է 1300-ի շեմը

Լիբանանի դեմ Իսրայելի հարձակման զոհերի թիվը հատել է 1300-ի շեմը։ Այս մասին այսօր հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, որի տեղեկություններով՝ մարտի 2-ին՝ Իսրայելի և իրանամետ «Հեզբոլա» շարժման միջև ծագած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Լիբանանի 1318 քաղաքացի է զոհվել, որոնցից 125-ը՝ երեխա, 91-ը՝ կին։

«Զոհերի թվում նաև առողջապահական ոլորտի 53 աշխատակից կա»,- հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, հավելելով, որ իսրայելական հարվածների հետևանքով վիրավորների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ մոտենում է 4 հազարի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի հարվածներից Բեյրութում զոհեր ու վիրավորներ կանԻսրայելը դուրս չի գա Լիբանանի հարավիցԵթե Հորմուզի նեղուցը չբացվի, ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերն ու Խարգ կղզին. Թրամփ