Իսրայելի խորհրդարանը երեկ երեկոյան քվեների 62 կողմ 48 դեմ հարաբերակցությամբ հաստատել է երկրի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջ գործիչ Իթամար Բեն-Գվիրի օրենսդրական նախաձեռնությունը, որով ահաբեկչության համար դատարանների կողմից սահմանվող պատիժների թվում այսուհետ ներառվելու է նաև մահապատիժը։
Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր օրենքով ահաբեկչությանը վերաբերող գործերի քննության ընթացքում դատարանները կարող են ընտրել ցմահ ազատազրկման և մահապատժի միջև։ Այն դեպքերում երբ ամբաստանյալը պաղեստինցիներով բնակեցված Հորդանանի արևմտյան ափի բնակիչ է, միակ հնարավոր պատժաչափ է սահմանվում մահապատիժը։