Իսրայելի հետ բանակցություններ՝ միայն ռազմական գործողությունների դադարից հետո. Նաիմ Քասեմ

Լիբանանյան «Հեզբոլա» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը հայտարարել է, որ Իսրայելի հետ բանակցությունները անթույլատրելի են, քանի դեռ ռազմական գործողությունները չեն դադարել։

Մարտին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը առաջարկել էր սկսել Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ՝ միջազգային հովանու ներքո։ Նա նաև կոչ էր արել հրադադար, որին պետք է հետևեր լոգիստիկ աջակցություն լիբանանյան բանակին՝ «Հեզբոլա»-ի զինաթափման համար։ Սակայն ավելի ուշ Աունը հայտարարել էր, որ Իսրայելից պատասխան չի ստացել։