Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է 115 միլիոն եվրո ֆոնդ՝ արագացնելու պաշտպանական տեխնոլոգիաներում նորարարությունները։
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ֆոնդը նախատեսված է «հեղափոխական պաշտպանական նորարարությունների» մշակումն ու փորձարկումն արագացնելու և դրանք շուկա շուտ հասցնելու համար։ Ինչպես նաև կենտրոնացած է փոքր և միջին ձեռնարկությունների, այդ թվում՝ ստարտափների աջակցման վրա։
Այն 100 տոկոս ֆինանսավորում կտրամադրի 20-30 նախագծերի՝ 1-3 տարվա ընթացքում զինված ուժերում նոր տեխնոլոգիաներ մատակարարելու նպատակով։
Եվրոպական խորհրդարանի և անդամ պետությունների հաստատումից հետո ակնկալվում է, որ ֆոնդը կսկսի գործել 2027-ի սկզբին։