Թրամփը հայտարարում է՝ Զելենսկիի հետ գործ վարելն ավելի բարդ է, քան Պուտինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ գործ վարելն ավելի բարդ է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ MS Now-ի լրագրող Ստեֆանի Ռուլն է այս մասին հայտնում՝ Սպիտակ տան ղեկավարի հետ ունեցած հարցազրույցից հետո։

Նրա խոսքով՝ հարցազրույցի ընթացքում Թրամփը քննադատել է Զելենսկուն՝ հայտարարելով, որ «նա ամեն ինչ անում է քաղաքական նպատակներով և PR-ի համար»։

Ռուլի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը նաև դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ երկրների գործողություններից, մասնավորապես՝ ուկրաինական հակամարտության հարցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե դժգոհ է Վլադիմիր Զելենսկիից՝ Ռուսաստանին տարածքային զիջումները բացառելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը «կառուցողական զրույց» է ակնկալում Պուտինի հետ հանդիպմանը