Չեխիայի նախագահը քննադատել է 2026 թվականի պետական բյուջեն՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի վերաբերյալ պարտավորությունը չկատարելու համար, միևնույն ժամանակ ժամանակավոր բյուջեից խուսափելու համար ստորագրել է՝ օրենքի ուժ տալով փաստաթղթին։
Անցյալ տարվա դեկտեմբերից պաշտոնավարող միլիարդատեր վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությունը վերանայել է նախորդ կենտրոնամետ կաբինետից ժառանգած բյուջեն։ Այն պարտավորվել է 2026 թվականին պաշտպանության վրա ծախսել 155 միլիարդ կրոն (7.3 միլիարդ դոլար), որը կազմում է նախատեսված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1.73 տոկոսը։
Սա ցածր է ՆԱՏՕ-ի պահանջվող 2 տոկոսից։ Նախորդ կառավարությունը պարտավորվել էր պաշտպանական ծախսերն աստիճանաբար մինչև 2030-ը հասցնել մինչև ՀՆԱ-ի 3 տոկոսի։
«Ներկա անվտանգային սպառնալիքների աճի պայմաններում պաշտպանության բյուջեն փաստորեն դոփում է տեղում և չի համապատասխանում մեր ՆԱՏՕ գործընկերների առջև ստանձնած պարտավորություններին»,- հայտարարել է Պավելը։
Թրամփի վարչակազմը դաշնակիցներին կոչ է արել ավելացնել ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5 տոկոս։
2026 թվականի փետրվարին մոտ 90 հազար մարդ հավաքվել էր Պրահայում՝ աջակցելու Պավելին և ընդդեմ Բաբիշի կառավարության, իսկ վաղը Պրահայում նախատեսվում է ևս մեկ խոշոր հանրահավաք։